Կառավարությունն ընդունել է ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի անցնելու նախագիծը14 նոյեմբերի 2019 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն ընդունել է Սահմանադրական դատարանի դատավորների համար վաղ կենսաթոշակի տրամադրման կարգը հաստատող օրենքի նախագիծը: ՍԴ այն անդամները, որոնք կամավոր թոշակի կանցնեն մինչև 2020-ի հունվարի 1-ը, իրենց աշխատավարձին և հավելավճարներին հավասար կենսաթոշակ և հավելավճարներ կստանան: Պահպանվում են Սահմանադրական դատարանի դատավորների բոլոր սոցիալական երաշխիքները: Նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարարը՝ շեշտելով կամավորության սկզբունքը: Նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի արտահերթ նիստում: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հատկանշական է, որ Վենետիկի հանձնաժողովը, անդրադառնալով առաջարկվող մոդելին, ընդգծել է, որ այն բոլոր դեպքերում, երբ վաղ կենսաթոշակի դիմելն, իրապես, կամավոր է, ապա որևէ առարկություն այդ մասով չի կարող լինել: Նաև ուսումնասիրվել է միջազգային փորձը. ԵԽ տարբեր մարմինների կողմից քննադատվել է պարտադիր վաղ կենսաթոշակի անցնելու մեխանիզմը՝ մասնավորապես՝ Լեհաստանում և Հունգարիայում կիրառված, որտեղ պարտադիր է եղել վաղ կենսաթոշակի մեխանիզմը, և, դա հաշվի առնելով, ներդնում ենք վաղ կենսաթոշակի անցնելու կամավոր սխեման»: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |