Թբիլիսիում ցուցարարները փակել են Ռուսթավելու պողոտան![]() 14 նոյեմբերի 2019 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակից ցուցարարները փակել են Ռուսթավելու պողոտան՝ նրանք բողոքում են խորհրդարանում ընտրական համակարգի վերաբերյալ օրինագծի տապալման դեմ: Նոյեմբերի 14-ի առավոտից Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է անում «Ամոթ է» երիտասարդական շարժումը: Բացի այդ, ընդդիմադիր պատգամավորները ևս սպառնացել են բողոքի ակցիաներով: Երիտասարդները հայտարարել են խորհրդարանի բոլոր մուտքերն ու ելքերն արգելափակելու մասին: Բողոքի շարժման առաջնորդներից Շոթա Դիղմելաշվիլին հայտարարել է, որ իշխանությունները խաբել են իրենց և ժողովրդին ընդհանուր առմամբ, ուստի իրենք այլևս չեն գնա բանակցությունների և քաղաքացիական անհնազանդության շարժում են սկսում: «Մենք այդ մարդկանց կնետենք քաղաքականության աղբամանը: Դուք խաղաղ քաղաքացիական անհնազանդություն կստանաք: Եվ «Վրացական երազանքը» Բիձինա Իվանիշվիլիի հետ միասին ստիպված կլինի հեռանալ»,-ասել է նա: Իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը դեռ ամռանն էր համաձայնություն տվել խառը ընտրակարգից համամասնականի անցնելուն՝ Թբիլիսիի կենտրոնում ցույցի դուրս եկած երիտասարդության և ընդդիմության ճնշման տակ: Այն ժամանակ կողմ արտահայտվեց իշխող կուսակցության 93 անդամ, սակայն այժմ պարզվում է, որ մեծամասնականով ընտրվածներից շատերը դեմ են դրան: Նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ ընդդիմությունը կողմ է քվեարկել ուղղումներին, ընդհանուր առմամբ հաջողվել է ստանալ միայն 101 քվե, անհրաժեշտ 113-ի փոխարեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |