Ցուցարարները վրաններ են տեղադրել Թբիլիսիի կենտրոնում![]() 15 նոյեմբերի 2019 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիի կենտրոնում սահմանադրական փոփոխությունների տապալման դեմ բողոքող ցուցարարները վրաններ են տեղադրել Ռուսթավելու պողոտայի լայնությամբ՝ խորհրդարանի դիմաց: Ցուցարարների գլխավոր պահանջը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է համամասնական կարգով: «Մենք մեկ պահանջ ունենք՝ բոլորը մեկի դեմ. Համամասնական ընտրություններ առանց Բիձինա Իվանիշվիլու: Սա է մեր պահանջը»,-ասել է «Ամոթ է» երիտասարդական շարժման առաջնորդներից Շոթա Դիղմելաշվիլին: Ցուցարարների թվում են երիտասարդական շարժման անդամները, տարբեր ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական ակտիվստներ, հայտնում է «Sputnik Գրուզիան»: Նոյեմբերի 14-ի երեկոյան ցուցարարների մի մասը իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականն է պահանջել նրա նստավայրի մոտ: Իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը դեռ ամռանն էր համաձայնություն տվել խառը ընտրակարգից համամասնականի անցնելուն՝ Թբիլիսիի կենտրոնում ցույցի դուրս եկած երիտասարդության և ընդդիմության ճնշման տակ: Այն ժամանակ կողմ արտահայտվեց իշխող կուսակցության 93 անդամ, սակայն այժմ պարզվում է, որ մեծամասնականով ընտրվածներից շատերը դեմ են դրան: Նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ ընդդիմությունը կողմ է քվեարկել ուղղումներին, ընդհանուր առմամբ հաջողվել է ստանալ միայն 101 քվե, անհրաժեշտ 113-ի փոխարեն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |