Անկարայի համար բավականին բարդ է միաժամանակ երկխոսություն վարել Մոսկվայի եւ Վաշինգտոնի հետ10 նոյեմբերի 2008 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի եւ Թուրքիայի գործողությունները Կովկասում չեն կարող պայմանավորված չլինել նրանց փոխադարձ շահերով: Ռազմական հակամարտությունների մեջ չմտնելով իրենց ռազմավարական նպատակներն իրագործելու ձգտումն օբյեկտիվորեն մերձեցնում է երկու երկրների մոտեցումները: Այդ մասին գրում է ՌԴ Ռազմավարական նախաձեռնության հիմնադրամի աշխատակից Անդրեյ Արեշեւը «Կայունությունը Կովկասում «հնգօրյա պատերազմից» հետո. Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի դերը» հոդվածում: Ընդ որում Թուրքիան, նրա խոսքերով, մնում է ՆԱՏՕ-ի անդամ, այսինքն մի ռազմաքաղաքական դաշինքի, որը Միացյալ Նահանգների կողմից դիտարկվում է որպես Ռուսաստանի «զսպման» հիմնական գործիք, եւ գուցե առաջին հերթին հենց Կովկասի ու Սեւծովյան ավազանի տարածաշրջաններում: Անկարայի համար բավականին բարդ է միաժամանակ երկխոսություն վարել Մոսկվայի եւ Վաշինգտոնի հետ: «Թուրքիան ակտիվորեն մասնակցում է բազում տարածաշրջանային խաղաղ նախաձեռնություններին: Կովկասյան «հնգօրյա պատերազմը» ցույց տվեց անցյալից եկած խնդրի ուժային լուծման եւ դաշնակցային դիմակայության վրա կողմնորոշված սխեմաների խոցելիությունը: Բացի այդ, Վրաստանի տարանցիկ դերը որպես «կասպից-կովկասյան հաղորդակցման միջանցքի» առանցքային տարր կասկածի տակ հայտնվեց, եւ դա ուղղակիորեն վնասում է Թուրքիայի շահերին, որը իրեն ներկայացնում է որպես առանցքային տարանցիկ օղակ Կենտրոնական Ասիայից եւ Կովկասից դեպի Եվրոպա էներգառեսուրսների ճանապարհին»,-նշել է ռուս փորձագետը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |