Ցույցերը Թբիլիսիում շարունակվում են. Ցուցարարները շրջափակել են խորհրդարանի շենքը18 նոյեմբերի 2019 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Ցույցերը Թբիլիսիում շարունակվում են, ցուցարարները շրջափակել են խորհրդարանի շենքը: Բողոքի ակցիայի մասնակիցները թույլ չեն տալիս Վրաստանի խորհդարանի պատգամավորներին շենք մտնել: Շենքի առջև և Ռուսթավելու պողոտայի երթևեկելի մասում վրաններ են տեղադրված: Բացի այդ, ցուցարարները շղթայով և կողպեքով փակել են խորհրդարանի բակի դարպասը, որպեսզի մեքենաներ չմտնեն: Իշխող «Վրացական երազանքի» անդամ պատգամավորներին դիմավորել են սուլոցներով և վռնդել տարածքից: Ոստիկանները չեն խոչընդոտել, միայն փորձել են թույլ չտալ, որ ցուցարարները շատ մոտենան պատգամավորներին, հայտնում է «Sputnik Գրուզիան» Ավելի վաղ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան ապօրինի է համարել խորհրդարանի շենքի շրջափակումը, սակայն, ամեն ինչում մեղադրել է իշխող կուսակցության անդամ պատգամավորներին, որոնք դեմ են քվեարկել ընտրակարգի փոփոխությանը: Բողոքի ցույցերը Թբիլիսիսում մեկնարկել են նոյեմբերի 14-ից: Իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը դեռ ամռանն էր համաձայնություն տվել խառը ընտրակարգից համամասնականի անցնելուն՝ Թբիլիսիի կենտրոնում ցույցի դուրս եկած երիտասարդության և ընդդիմության ճնշման տակ: Այն ժամանակ կողմ արտահայտվեց իշխող կուսակցության 93 անդամ, սակայն այժմ պարզվում է, որ մեծամասնականով ընտրվածներից շատերը դեմ են դրան: Նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ ընդդիմությունը կողմ է քվեարկել ուղղումներին, ընդհանուր առմամբ հաջողվել է ստանալ միայն 101 քվե, անհրաժեշտ 113-ի փոխարեն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Մարուքյան․ Ի՞նչ է եղել, որ Փաշինյանը Պուտինին խնդրել է` ՌԴ զորքերը մնան Թուրքիայի և Իրանի սահմանին Ըստ նրա՝ երկրի ներսում ասում են՝ ԵՄ ենք գնում, մյուս կողմից Պուտինին խնդրում են, որ ռուսները մնան Թուրքիայի ու Իրանի հետ սահմանին Բորգն Ադրբեջանում կոչ է արել Երևանին և Բաքվին շարունակել բանակցությունները Նա նաև ողջունել է սահմանազատման գործընթացի մեկնարկը Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին Ըստ որոշ տեղեկությունների, նա ոտքի վնասվածք է ստացել, ԲԿ–ում է Պատել. ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է Նա նաև հավելել է, որ Ալմաթիում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ այլ թարմացումներ չունի |