Կեցության փոխհատուցում ստացող ուսանողների խմբերն ընդլայնվել են19 նոյեմբերի 2019 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Կեցության փոխհատուցում ստացող ուսանողների շրջանակն ընդլայնվել է: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է «Երևանում բարձրագույն կրթության հասանելիության ապահովում մարզաբնակ ուսանողներին» ծրագիրը, համաձայն որի՝ կեցության ծառայությունների վճարների զեղչերից կարող են օգտվել ավելի մեծ թվով խմբեր: Եթե նախկինում հանրակացարանային պետական փոխհատուցում է տրվել միայն երկկողմանի ծնողազուրկ մարզաբնակ ուսանողներին և օտարերկրացիներին, ապա ներկայում կեցության վճարի 100% զեղչ տրվում է՝ 1) միջպետական համաձայնագրերի շրջանակներում ուսումնառող ուսանողներին (ըստ միջպետական համաձայնագրերի) 2) երկկողմանի ծնողազուրկ ուսանողներին 3) հաշմանդամության առաջին և երկրորդ կարգ ունեցող ուսանողներին Կեցության վճարի 50% փոխհատուցում տրվում է՝ 1) միակողմանի ծնողազուրկ ուսանողներին 2) սոցիալապես անապահով ընտանիքների (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 30 միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների) անդամ հանդիսացող ուսանողներին 3) հաշմանդամության երրորդ կարգ ունեցող ուսանողներին 4) 2016 թվականի ապրիլի 2-6-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման առկայությամբ) կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին: Նշված զեղչերից տարբերվող կամ այդ կետում նշված խբերում չներառված անձանց համար զեղչեր կարող են տրամադրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի միջնորդությամբ։ Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ Երևան քաղաքի բուհերում ուսումնառող ՀՀ մարզաբնակ և օտարերկրյա ուսանողներն ու ասպիրանտները (օրդինատորները), ինչպես նաև միջպետական համաձայնագրով բարձրագույն և հետբուհական կրթություն ստացող ուսանողները։ Բացի այդ, սույն կարգով առավել թափանցիկ է դարձել ուսանողների գրանցման կարգը, ինչպես նաև մեծացել է սոցիալական ծրագրի հասանելիությունը, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |