Գևորգ Պետրոսյանն առաջարկում է աշխատողից գրավոր բացատրություն ստանալու պահանջը գրավոր ներկայացնել19 նոյեմբերի 2019 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Դատական վեճի դեպքում ապացուցողական գործընթացը հեշտացնելու համար ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկում է աշխատողից գրավոր բացատրություն ներկայացնելու պահանջը նույնպես գրավոր ձևով ներկայացնել: Այս մասին «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է Պետրոսյանը՝ հավելելով, որ այն ուղղված է աշխատողների և գործատուների շահերի պաշտպանությանը: Գևորգ Պետրոսյանը հիշեցրել է, որ Հայաստանի գործող աշխատանքային օրենսգրքի 226 հոդվածի համաձայն՝ կարգապահական տույժ կիրառելուց առաջ գործատուն պարտավոր է աշխատողից պահանջել գրավոր բացատրություն, սակայն օրենքում չի նշվում՝ այդ բացատրության պահանջը պետք է տրվի գրավոր, թե բանավոր ձևով: Ըստ Պետրոսյանի, այս հանգամանքն օգտագործելով, մի շարք գործատուներ աշխատողներին անօրինական կերպով են աշխատանքից ազատում: «Վճռաբեկ դատարանի մի քանի նախադեպային որոշումներով ուղղակիորեն արձանագրված է, որ առանց գրավոր բացատրության աշխատողին աշխատանքից ազատելն արդեն իսկ համարվում է աշխատանքային օրենսդրության խախտում: Նախագիծն ուղղված է աշխատողների շահերի պաշտպանությանը, որ ոչ մի աշխատող առանց լսված լինելու, իր իրավունքները իրացնելու աշխատանքից չազատվի»,- ասել է Պետրոսյանը: Օրենքում նման լրացումը, ըստ Պետրոսյանի, վեճի դեպքում, երկու կողմին էլ թույլ չի տա վիճարկել բացատրություն պահանջած լինելու փաստը: «Երբ աշխատողը զանցանք է կատարել, գործատուն պետք է նրանից պահանջի բացատրություն գրավոր ձևով, որովհետև, եթե գրավոր չի պահանջում, վաղը, մյուս օրը աշխատողը գնում է դատարան, ասում է ՝ «ինձնից բացատրություն չի պահանջել»: Եվ, եթե դատարանը հաստատված է համարում, որ աշխատողից գրավոր բացատրություն չի պահանջվել, մեխանիկորեն ազատումը ճանաչվում է անօրինական, հրամանը ճանաչվում է անվավեր և աշխատողին կրկին վերականգնում են: Արդյունում ստացվում է, որ աշխատողն իրականում զանցանք էր կատարել, բայց գործատուն չկարողացավ դատարանում ապացուցել»,- եզրափակել է Պետրոսյանը: Ամփոփելով օրենքի նախագծի քննարկումը՝ Պետրոսյանն ասել է, թե ինքը երբեք այն կարծիքին չի եղել, որ իր ներկայացրած օրենսդրական նախագծերը «մատաղի նման» պետք է ընդունելի լինեն: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը |