Փաշինյան. Առնվազն մինչև գարուն գազի գինը չի բարձրանա (վիդեո) 20 նոյեմբերի 2019 - 10:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նոյեմբերի 19-ին պատասխանելով ռուսաստանցի լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև գազի գնի շուրջ ռուսական կողմի հետ բանակցություններին: Վարչապետը հայտարարել է, որ առնվազն մինչև գարուն գազի գինը չի բարձրանա: Փաշինյանը ռուսաստանցի լրագրողներին ասել է, որ գազի գնի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընդհանուր զրույց է ունեցել, մանրամասների մասին չեն խոսել: «Հայաստանի համար գազի գինը պետք է լինի այնպիսին, որպեսզի չկոտրի տնտեսական դինամիկան»,-ասել է նա։ Փաշինյանը նաև հույս է հայտնել, որ կառուցողական երկխոսություն կծավալվի ռուսական կողմի հետ: Ռուս լրագրողների հետ հանդիպումն ամբողջությամբ վարչապետը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |