Իլոն Մասկի Starship տիեզերանավը փորձարկման ժամանակ պայթել է![]() 21 նոյեմբերի 2019 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Իլոն Մասկի SpaceX-ի Starship Mk1 տիեզերանավի առաջին նախատիպի փորձարկումը Տեխասի հարավում անհաջող է եղել՝ հզոր պայթյուն է տեղի ունեցել: Խափանումը տեղի է ունեցել մեթանի և թթվածնի համար նախատեսված ռեզերվուարները կրիոգենային հեղուկվով լցնելու ժամանակ: Տիեզերանավի վերին մասը պայթել է և դուրս նետվել հարթակի սահմանից այն կողմ, որից հետո օդ է բարձրացել գոլորշու և կրիոգեն հեղուկի ամպը: Ստորին մասը ևս վնասվել է՝ դա հուշում է, որ ռեզերվուարի ներքին կոնստրուկցիան քանդվել է, գրում է Lenta.ru-ն: Ըստ SpaceX-ի ներկայացուցիչների, փորձարկման նպատակը համակարգում ճնշման առավելագույն բարձրացումն էր, ուստի բարձր էր հավանականությունը, որ ինչ-որ բան կարող է այնպես չգնալ: Միջադեպը կրիտիկական չէ, քանի որ ընկերությունը որոշել է չօգտագործել Mk1-ը թռիչքների համար, այլ կենտրոնացել է Mk3 մշակման վրա՝ բարելավված դիզայնով: Բացի այդ, Mk1-ը լիովին չէր հավաքվել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |