ԱԱԾ-ում ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրգործը փոխանցվել է ՔԿ

ԱԱԾ-ում ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրգործը փոխանցվել է ՔԿ

PanARMENIAN.Net - ԱԱԾ-ում օրենքի կոպիտ խախտումներովապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրգործը նոյեմբերի 12-ինփոխանցվել է Քննչական կոմիտե՝ ըստ քննչական ենթակայության նախաքննությունը շարունակելու համար, հայտնում են կառույցի լրատվականից։

Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունն օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ երեխաների որդեգրման բազմաթիվ դեպքեր էր բացահայտել: Պարզվել էր, որ ՀՀ 2 քաղաքացի՝ օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում և մանկատներում, 30-ից ավելի հայ երեխաների որդեգրում էին կազմակերպել՝ խնամքի հանձնելով Իտալիայի քաղաքացիներին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---