Դերասանին դանակով սպառնացած երթուղայինի վարորդը հայտնաբերվել է (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Դերասան Արտյոմ Կարապետյանի հասցեին սպառնալիքներ հնչեցրած վարորդ ներկայացել է ոստիկանության Դավթաշենի բաժանմունք: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները պարզեցին երթուղային տաքսու վարորդի ինքնությունը։ Տարված բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանի բնակիչ, 61-ամյա տղամարդը նոյեմբերի 22-ին ներկայացավ ոստիկանության Դավթաշենի բաժանմունք ու խոստովանեց իր կողմից Արտյոմ Կարապետյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստը»,-հայտնում են ոստիկանությունից: Նոյեմբերի 19-ին դերասան Արտյոմ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ երթուղայիններից մեկի վարորդը սպառնացել է իր կոկորդը կտրել: Դերասանը նշել էր, որ սպառնալիքներն իր հացեին հնչել են օրը ցերեկով, կնոջ ներկայությամբ, իսկ այդ տարածքից քիչ հեռու ոստիկանանկան մեքենա կար կանգնած: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |