Թուրքիայի դերի ճանաչումը միջազգային ասպարեզում բարի կամքի դրսեւորում է Հայաստանի կողմից

PanARMENIAN.Net - «Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Երեւան մեծ նշանակություն ուներ: Սակայն դա բավարար չէ: Պետք է հասնել հարաբերությունների կարգավորման ու սահմանի բացման: Հակառակ դեպքում, հայերը շատ հիասթափված կլինեն»,-Le Figaro ֆրանսիական թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, Հայաստանը բարի կամք դրսեւորեց, ճանաչելով Թուրքիայի դերը միջազգային ասպարեզում: «Սակայյն մենք իրավահավասար հարաբերություններ ենք ցանկանում: Մենք չենք դարձնում Հայոց ցեղասպանության ճանաչումը պարտադիր նախապայման, սակայն մենք կցանկանայինք, որպեսզի Թուրքիան եւս նախապայմաններ չառաջադրի»,-ընդգծել է պետության ղեկավարը;



Սեպտեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ խաղը դիտելու նպատակով Երեւան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Առանձնազրույցի ժամանակ նախագահները հայտարարել են, որ այդ հանդիպումը լուրջ խթան հանդիսացավ երկու երկրների միջեւ երկխոսությունը շարունակելու համար: Երեւանում Ս.Սարգսյանն ու Ա.Գյուլը քննարկեցին նաեւ պաշտոնական Անկարայի նախաձեռնությունը «Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման մասին, որին, ըստ թուրքական կողմի առաջարկի, կարող են միանալ Հայաստանն, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան ու Ռուսաստանը: Ս.Սարգսյանը, նշելով, որ Հայաստանը միշտ երկխոսության կողմնակից է եղել եւ գնահատել է թուրքական նախաձեռնությունը որպես տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանն ուղղված քայլ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---