Ցույցեր Կոլումբիայի մայրաքաղաքում․ Պարետային ժամ է հայտարարվել

Ցույցեր Կոլումբիայի մայրաքաղաքում․ Պարետային ժամ է հայտարարվել

PanARMENIAN.Net - Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի քաղաքապետը զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով պարետային ժամ է հայտարարել քաղաքում։

Դա արվել է Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսի խնդրանքով, որը հիմնավորել է խնդրանքն անվտանգության նկատառումներով, գրում է Ինտերֆաքսը։

Բացի այդ, նոյեմբերի 22-ին ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ Բոլիվարի հրապարակում։

Ցուցարարների մեծ մասն ուսանողներ են։ Նրանք դժգոհ են Դուկեի կառավարության սոցիալական և տնտեսական քաղաքականությունից։ Ցուցարարները փողոց են դուրս գալիք կաթսաներով և թավաներով՝ մեծ աղմուկ ապահովելու համար։

Նոյեմբերի 21-ին ցույցերի ժամանակ առնվազն 3 մարդ է զոհվել, 98 անձ ձերբակալվել է։ Պաշտպանության նախարար Կարլոս Խիմենես Տրուխիլյոն գնահատել է վնասն ավելի քան 20 մլրդ կոլումբիական պեսո՝ մոտ 5,8 մլն դոլար։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---