10 ամսում տնտեսական ակտիվությունն աճել է 7.1%-ով

10 ամսում տնտեսական ակտիվությունն աճել է 7.1%-ով

PanARMENIAN.Net - 2019-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7.1%-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Նշվում է, որ արդյունաբերական արտադրանքի ծավալները կազմել են 1.6 տրլն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով՝ 8.8%-ով, իսկ առևտրաշրջանառությունն աճել է 8.9%-ով՝ դառնալով 2.5 տրլն: Հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում արտահանման ծավալներն աճել են 7.2%-ով:

Ըստ նույն վիճակագրության՝ 2019-ի նոյեմբերի 25-ին ներկայացված տվյալներով Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 178,000 դրամ է, այն նախորդ տարվա համեմատ աճել է 5.9%-ով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---