Փոխնախարար. Հնդկաստանի քաղաքացիներին վիզան մեխանիկորեն տրամադրելու սահմանափակումներ կան (վիդեո)

Փոխնախարար. Հնդկաստանի քաղաքացիներին վիզան մեխանիկորեն տրամադրելու սահմանափակումներ կան

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը 2 շաբաթ առաջ հստակեցրել է Հնդկաստանի քաղաքացիների համար գոյություն ունեցող ռեժիմը:

Այս մասին հայտնել է ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, հաղորդում է Factor.am-ը։

Փոխարտգործնախարարը նշել է, որ Հնդկաստանի քաղաքացիները մինչ վերջերս կարող էին այցելել Հայաստան և վիզան ստանալ օդանավակայանում։

«Այսօրվա դրությամբ ուժի մեջ են մտել մեր կողմից նոր սահմանափակումներ։ «Զվարթնոց» օդանավակայանում կամ ՀՀ որևէ սահմանային կետում Հնդկաստանի քաղաքացիներին վիզան մեխանիկորեն տրամադրելու սահմանափակումներ կան»,- տեղեկացրել է Ադոնցը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---