2019-ին ՀՀ 17,000 քաղաքացի ՌԴ անձնագիր է ստացել

2019-ին ՀՀ 17,000 քաղաքացի ՌԴ անձնագիր է ստացել

PanARMENIAN.Net - 2019-ին ՀՀ 17,000 քաղաքացի ՌԴ անձնագիր է ստացել: 2019-ին ՌԴ միգրացիոն ծառայությունը 1,5 անգամ ավելի հաճախ է ՌԴ քաղաքացիություն տվել ներգաղթյալներին, գրում է «Իզվեստիան»:

ՌԴ ներգաղթի մակարդակով առաջին տեղում ուկրաինացիներն են՝ ՌԴ անձնագիր է ստացել 146,000 Ուկրաինայի քաղաքացի:

Հաճախ են ՌԴ քաղաքացիություն ստացել նաև ղազախստանցիները՝ 35,000 մարդ, տաջիկները՝ 30,000, ուզբեկները՝ 14, 000, մոլդովացիները՝ 11,5 հազար: Ըստ Ռոսստատի, հունվար-սեպտեմբերին ՌԴ քաղաքացիություն է ստացել 285,000 մարդ, ինչը 48 տոկոսով ավելի է 2018-ի նույն ժամանակաշրջանի համեմատ:

Աճը պայմանավորված է «միգրացիոն օրենսդրության փոփոխություններով, որոնք պարզեցնում են ՌԴ քաղաքացիության տրամադրումը»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---