Թորոսյանը՝ առողջության հարկի մասին. Աղետալի ծախսերից խուսափելու և ներառականության համար է

Թորոսյանը՝ առողջության հարկի մասին. Աղետալի ծախսերից խուսափելու և ներառականության համար է

PanARMENIAN.Net - Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը լավագույնս կլուծի միլիոնների հարց համարվող առողջապահական ծախսերը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ օրենքի նախագիծն ընդամենը առաջարկ է, որը կարող է բազմաթիվ փոփոխություններ կրել:

ախարարը նշել է, որ այս պահին 109 մլրդ դրամի առողջապահական բյուջե կա, բայց բոլոր քաղաքացիների առողջական խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է 250 մլրդ դրամ: Ըստ Թորոսյանի՝ հաշվարկները ցույց են տվել, որ այդ հավելյալ 150 մլրդ դրամի աղբյուրը կարող է լինել հավելյալ հարկը:

Անդրադառնալով մինչև 6% առողջության հարկ սահմանելու նախագծին՝ Թորոսյանը նշել է, որ առաջարկի հիմքում ընկած են Հայաստանի պատմության, փորձի վերլուծությունը, համաշխարհային լավագույն փորձը: Թորոսյանի խոսքով սա լավագույն լուծումն է, կամ առնվազն դրա հիմքը:

Մենք ունենք աղճատված առողջապահության համակարգ: Առողջապահական ծախսերի 18%-ն է կատարվում ոչ կանխիկ, 85% կատարվում է գրպանից կամ կանխիկ եղանակով: Դանիայում առողջապահության ոլորտում ծախսերի 85% կատարվում են ոչ կանխիկ»,-ասել է Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ ՀՀ բնակիչների եկամուտների համեմատ, առողջապահական ծախսերը աղետալի են, բերում են բնակիչների աղքատացման կամ վարկային բեռի ավելացման:

«Այս նախագիծը աղետալի ծախսերից խուսափելու և ներառական հասարակություն ունենալու համար է: Սա սոցիալական ապահովության համակարգ է և ոչ թե՝ ֆինանսական շուկաների զարգացման»,- ասել է նախարարը՝ նշելով, որ առողջապահության համապարփակ ապահովագրությունը պետք է ներառի բոլորին:

Թորոսյանի խոսքով, եթե նման համակարգ չներդրվի, հնարավոր չէ ունենալ առողջապահության համապարփակ հասանելիություն և ապահովել ներառականություն:

ՀՀ առողջապահության նախարարությունըկառավարությանն առաջարկել է հավանություն տալ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին, որով առաջարկվում է բնակչության 4-6% հարկ սահմանել աշխատող քաղաքացիների համար: Հայեցակարգի մշակումը պայմանավորված է բժշկական ապահովագրության այնպիսի համակարգի ներդրման անհրաժեշտությամբ, որը կապահովի բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայությունների տրամադրումը՝ անկախ սեռից, տարիքից, բնակության վայրից և սոցիալական կարգավիճակից: Նախագիծն առաջարկում է ներդնել 2022 թվականից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---