ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում ռեկտորի պաշտոնակատարի աշխատասենյակի դիմաց

ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում ռեկտորի պաշտոնակատարի աշխատասենյակի դիմաց

PanARMENIAN.Net - ԵՊՀ Հայ բանասիրական և Պատմություն ֆակուլտետների ուսանողները վերսկսել են դասադուլը։ Նրանք ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակի մոտ են և պահանջում են վերջինիս հետ հանդիպում։

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը, իրենք լուռ ակցիա են անում՝ քաջ գիտակցելով համալսարանում ակադեմիական միջավայրի պահպանման և դասերին մասնակցող ուսանողների իրավունքների կարևորությունը, հայտնում է Aysor.am-ը:

«Ակնկալում ենք հանդիպում ռեկտորի հետ։ Ակնկալում ենք նաև պարզաբանում, թե ինչու Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաներին վերաբերող հարցերը չեն քննարկվում գիտական խորհրդում։ Երեկ մեր այս հարցադրմանը պատասխան նամակ ենք ստացել, որում նշված կետերը խիստ դեկլարատիվ էին, առանձնապես ասելիք չունեցող։ Ուզում ենք հասկանալ՝ ինչու գիտխորհրդի արտահերթ նիստ չի անցկացվում», - ասել է ԵՊՀ ուսանողը։

Անդրադառնալով այն հարցին, որ եթե ռեկտորն, այնուամենայնիվ, չընդունի իրենց, որոնք են լինելու հաջորդ քայլերը՝ Էդվարդ Գալստյանն ասել է, որ ակցիաները շարունակվելու են։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---