Պատգամավոր. Սևանի մակարդակն ամեն տարի պետք է բարձրանա 30 սմ-ով

Պատգամավոր. Սևանի մակարդակն ամեն տարի պետք է բարձրանա 30 սմ-ով

PanARMENIAN.Net - Հայաստանի միանգամից երկու օրենքով Սևանա լճի մակարդակը պետք է մինչև 2030 թվականը հասնի 1903,5 մետր մակարդակի՝ հետևաբար, այն ամեն տարի պետք է բարձրանա 30 սանտիմետրով։ Այդ մասին Ազգային ժողովի իր ղեկավարած հանձնաժողովում ասել է «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։

Նրա խոսքերով՝ օրենքի այս պահանջի տրամաբանությունն այն է, որ Սևանի մակարդակը պետք է նշված չափի լինի, որպեսզի լճում բավարար ջուր լինի, և լիճը կարողանա ինքնամաքրվել, հայտնում է Shantnews.am-ը։

Վարազդատ Կարապետյանի ներկայացրած նախագծով Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու համար այսուհետև շատ հիմնավոր պատճառ է անհրաժեշտ լինելու․ դա հնարավոր է լինելու միայն երաշտի դեպքում։

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է ԱԺ համապատասխան հանձնաժողովում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2019 թվականին Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացման նպատակով անօդաչու թռչող սարքերի և արբանյակային պատկերների միջոցով քարտեզագրվել են ծովի մակարդակից մինչև 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա բոլոր տարածքները:

Ընդհանուր առմամբ մաքրման ենթակա է 909.5 հա ջրածածկ տարածք, որից 826 հա-ը ճահճապատ և ջրածածկ տարածքներ են։ Նախագծով առաջարկվում է այժմ սահմանել մաքրման ենթակա տարածք 98 հա՝ նախատեսված 66.8 հա-ի փոխարեն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---