ՏԿԵՆ հորդորում է չգողանալ ճանապարհներից ազդանշանային սյուները

ՏԿԵՆ հորդորում է չգողանալ ճանապարհներից ազդանշանային սյուները

PanARMENIAN.Net - ՏԿԵՆ «Հայավտոճանտնօրինություն» ՊՈԱԿ-ի կողմից ճանապարհների կողմնային հատվածներում տեղադրվել են նոր սերնդի ազդանշանային սյուներ։

Հաշվի առնելով նախկինում արձանագրված դեպքերը՝ ՏԿԵՆ «Հայավտոճանտնօրինություն» ՊՈԱԿ-ը հորդորում է քաղաքացիներին չվնասել և չգողանալ սյուները։ «Այլապես կենթարկվեն պատասխանատվության»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Ազդանշանային սյուներն անդրադարձնում են լույսը, որով վարորդին օգնում են կողմնորոշվել երթևեկության ժամանակ և անվտանգ են դարձնում այն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---