ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԸ «ՋԻՀԱԴ» ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՀԱՅԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի մահմեդականները «սրբազան պատերազմ են հայտարարել Լեռնային Ղարաբաղն ազատագրելու նպատակով»: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով ադրբեջանական աղբյուրները, մահմեդականները դիմել են Ադրբեջանի բնակչությանը` կոչ անելով միանալ «ջիհադին ընդդեմ հայ զավթիչների»: Ինչպես ասվում է «Թաբուք» մահմեդական կազմավորման հայտարարության մեջ, «Ադրբեջանի սահմանադրությունը Ղուրանն է, իսկ արդարադատությունը` Շարիաթը»: Իր հայտարարությունը կազմակերպությունը հասցեագրել է նրանց, ով «անտարբեր չէ Ադրբեջանի ճակատագրի նկատմամբ եւ պատրաստ է մարտնչել թշնամու դեմ»: Փաստաթուղթը նաեւ դատապարտում է Ադրբեջանում առկա «բարոյական եւ քաղաքական ճգնաժամը, որն սկսվել է «հայկական ներխուժումից» հետո եւ բնորոշվում է ոգելից խմիչքների, թմրանյութերի օգտագործմամբ եւ այլասեռությամբ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---