Սեւծովյան տարածաշրջանի կայունությունը կարեւոր է ողջ աշխարհի համար

PanARMENIAN.Net - Բոլոր շահագրգիռ կողմերը սատարում են «Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմի» մասին Թուրքիայի առաջարկին: Այդ մասին Աթենքի Սեւ ծովի հետազոտման միջազգային կենտրոնում ընթացող «Սեւ ծովն ու ճգնաժամը Վրաստանում» խորագրով խորհրդաժողովում հայտարարել է Թուրքիայի` ԵՄ-ի հետ հարաբերությունների համակարգման խորհրդարանական կոմիտեի նախագահ Յաշար Յաղըշը:



Նրա խոսքերով, Սեւ ծովի տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը բացառիկ կարեւորություն ունեն ոչ միայն տարածաշրջանի երկրների համար: «Եթե կայունությունը տարածաշրջանում խաթարվի, դա կանդրադառնա ողջ աշխարհի վրա, ինչպես եղավ Վրաստանում ճգնաժամի դեպքում: Ուստի բոլոր կողմերի աջակցությունը Թուրքիային կարեւոր է այդ պլատֆորմը հաջողությամբ կյանքի կոչելու համար: Վերջին ճգնաժամը Վրաստանում կրկին ուշադրությունը սեւեռեց ռազմավարական տեսակետից կարեւոր այս տարածաշրջանի վրա, ինչպիսին Սեւ ծովի տարածաշրջանն է»,-ասել է Յաղըշը, հաղորդում է Անատոլիական լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---