Կենտրոնի թաղապետ է նշանակվել 2 դեկտեմբերի 2019 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նշվում է, որ մինչև նշանակումը Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը: Ավետ Պողոսյանն անկուսակցական է: Ավետ Պողոսյանը նախկինում եղել է ՀԱԿ վարչության անդամ, 2012-ից առաջադրվել է կուսակցությունից որպես պատգամավորի թեկնածու: Երևանի Կենտրոն համայնքի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը հեռացել է պաշտոնից 2019-ի հոկտեմբերին:Վիկտոր Մնացականյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել 2018թ. հոկտեմբերի 23-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |