«Հոֆենհայմը» խաղարկում է Ադամյանի մարզաշապիկը. Գրառումը հայերեն է արվել![]() 3 դեկտեմբերի 2019 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Գերմանական «Հոֆենհայմ» ֆուտբոլային ակումբը հայերեն գրառում է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում՝ մրցույթ հայտարարելով հայաստանցի և Հայաստանից դուրս ապրող երկրպագուների համար: Ակումբը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար և հայտնել, որ ակումբի հարձակվող և Հայաստանի հավաքականի անդամ Սարգիս Ադամյանըփոքրիկ նվեր է պատրաստել իրենց համար: Օգտատերերը պետք է Ադամյանի լուսանկարով կիսվեն սոցցանցերում՝ մասնակցելու համար խաղարկությանը, որի մրցանակը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի մարզաշապիկն է նրա ինքնագրով: Ադամյանը 3-ամյա պայմանագիր է կնքել Բունդեսլիգայի ակումբի հետ 2019-ի մայիսի 14-ին: Նա նաև Հայաստանի հավաքականի անդամ է: Ադամյանը կրկնակի գոլի հեղինակ է դարձել Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղում և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |