Գրիբոյեդովի արձանը մաքրել են ներկից 3 դեկտեմբերի 2019 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Երևանում կանգնեցված հայտնի ռուս գրող և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը մաքրվել է ներկից: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը: Նշվում է, որ արձանը մաքրվել է Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ թաղապետի հրահանգով: Դեկտեմբերի 2-ի երեկոյան ակտիվիստ Շահեն Հարությունյանը ներկ էր լցրել Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա, ապա այդ մասին հրապարակում արել ֆեյսբուքյան իր էջում: Նոյեմբերի 30-ինԿրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու բակից ապամոնտաժվել էր Գարեգին Նժդեհի հուշատախտակը: Այդ նույն հուշատախտակն ապամոնտաժումից օրեր առաջ վանդալիզմի էր ենթարկվել: Հայկական եկեղեցու բակում տեղադրված հուշատախտակը սև ներկով էր ներկել Արմավիրի Քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |