Գոգենի կտավը վաճառվել է 9.5 մլն եվրոյով 4 դեկտեմբերի 2019 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիացի հանրահայտ նկարիչ Պոլ Գոգենի Te Bоurao II կտավը Փարիզում տեղի ունեցած աճուրդում վաճառվել է 9.5 մլն եվրոյով: Այդ մասին հայտնել է Artcurial աճուրդի տունը: «Թաիթիում ստեղծված գլուխգործոցը, որը նկարիչը վրձնել է 1897-ին, վաճառվել է...€9,5 միլիոնով ($10,5 մլն), ներառյալ հավելավճարը»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է «Վեդոմոստին»: Նշվում է, որ կտավը գնվել է միջազգային կոլեկցիոների կողմից և մնալու է Ֆրանսիայում: Te Bоurao II-ը այն 9-ը կտավներից մեկն է, որը Գոգենը նկարել է Թաիթի կղզում, որտեղ ապրում էր: Կտավի վրա պատկերված է առվակ, թռչուններ և ծաղիկներ՝ կապտականաչ երանգներով: Պոլ Գոգենը ծնվել է Փարիզում 1848-ին, լայն ճանաչում է ստացել մահից հետո՝ 1903-ին: Նա Պոլ Սեզանի և Վինսենթ Վան Գոգի հետ միասին համարվում է պոստիմպրեսիոնիզմի հիմնադիրը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |