Կարապետյանը՝ Ծառուկյանի հյուրանոցի շինարարության մասին. «Շուստրի» տղայի պես փորձել են շրջանցել օրենքը 4 դեկտեմբերի 2019 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին շինթույլտվություն չի տվել։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Դեկտեմբերի 3-ին Մարությանն ասել էր, որ Ծառուկյանն ապօրինի, առանց շինթույլտվության շինարարություն է իրականցրել Աբովյան փողոցում: Ի պատասխան այս հայտարարության՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ Մարությանն իրեն թույլտվություն է տվել է՝ ներկայացնելով որոշ թղթեր: «Խոսում ենք երկու փաստաթղթի մասին՝ նախագծման թույլտվությունը և շինարարական թույլտվությունը։ Նախագծի թույլտվությունը ստանալուց հետո կառուցապատողը կրկին դիմում է համայնքին՝ շինթույլտվություն ստանալու համար, որից հետո միայն կարող է սկսել շինարարական աշխատանքները»,- մանրամասնել է Կարապետյանը։ Խոսնակն անդրադարձել է նաև Ծառուկյանի այն հակադարձմանը, թե շինթույլտվությունը տվել է ոչ թե Մարությանը, այլ Նարեկ Սարգսյանը։ «Շինթույլտվություն տալիս է միայն համայնքի ղեկավարը, մենք Նարեկ Սարգսյան անունով քաղաքապետ չենք ունեցել։ Մենք ունեցել ենք Տարոն Մարգարյան քաղաքապետ, որը 2018թ. փետրվարի 16-ին տվել է շինթույլտվություն»,– ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ դրանից 3 օր անց Վարչական դատարանը վարույթ է ընդունել հարևան շինության սեփականատիրոջ բողոքը: Կարապետյանի խոսքով՝ այդ բողոքը վարույթ ընդունելուց հետո Ծառուկյանի շինթույլտվությունը կասեցվել է. «Բայց մեր հարգարժան կառուցապատողները, ինչպես ցանկացած շուստրի տղա, փորձելով շրջանցել օրենքը՝ այդտեղ իրականացրել է կառուցապատում»,-ասել է քաղաքապետի խոսնակը: Կարապետյանը նշել է, որ կառուցապատողը մի քանի անգամ տուգանվել, ինչից հետո գործն ուղարկվել է իրավապահ մարմիններին։ Կարապետյանը նշել է, որ 2019-ի ապրիլին Մարությանը որոշակի փոփոխություններով «Մուլտի Գրուպին» տվել է երկրորդ նախագծման թույլտվություն, սակայն շինթույլտվության դիմում, ըստ Կարապետյանի, քաղաքապետարանը չի ստացել։ Կարդացեք նաև՝Ծառուկյան-Մարության հերթական «ռաունդի» մասին Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |