Էրդողանն առաջարկում է Օբամային «ձեռնպահ» մնալ Հայոց ցեղասպանության ճանաչումից

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը, ելույթ ունենալով Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում, կոչ է արել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամային սատարել Թուրքիայի ջանքերին ահաբեկչության դեմ պայքարում եւ ձեռնպահ մնալ Հայոց ցեղասպանության ճանաչումից:



«Ես անկեղծորեն շնորհավորում եմ Բարաք Օբամային եւ նրա կողմնակիցներին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Թուրքիան եւ ԱՄՆ-ն, որպես դաշնակիցներ, սերտ փոխհարաբերություններ ունեն եւ սատարել են միմյանց տասնամյակներ շարունակ: Անկարան մտադիր է զարգացնել համագործակցությունը Վաշինգտոնի հետ, եւ մենք հուսով ենք, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը նրբանկատ կգտնվի այն հարցերում, որոնք կենսական նշանակություն ունեն Թուրքիայի համար»,-հայտարարել է Էրդողանը եւ հավելել, որ նման նրբանկատ վերաբերմունքը ԱՄՆ-ի կողմից կարեւոր դեր կկատարի ամերիկա-թուրքական հարաբերությունների պահպանման գործում, հաղորդում է թուրքական Today`s Zaman թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---