Վլադիմիր Բուկարսկի. Անհրաժեշտ է դադարեցնել Մոլդովայի ամոթալի անդամակցությունը ՎՈՒԱՄ-ին

PanARMENIAN.Net - Մոլդովայի անդամակցությունը ՎՈՒԱՄ-ին խոչընդոտ է ԱՊՀ-ում Մոլդովայի առաջատար դերի եւ երկրի վերաինտեգրման համար: Այս մասին հայտարարում է մոլդովացի քաղաքագետ Վլադիմիր Բուկարսկին: «ՎՈՒԱՄ-ը մի կազմակերպություն է, որ ստեղծվել է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի աջակցությամբ միակ նպատակով` խոչընդոտել ԱՊՀ երկրների ինտեգրմանը: Հիշենք միանգամայն արդարացի գնահատականը, որ տվեց ՎՈՒԱՄ-ին Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը` այս դաշինքը, ի տարբերություն ԱՊՀ-ի ու ԵվրԱսՏՀ-ի, բոլորովին զուրկ է տնտեսական բաղադրիչից»,-ասել է նա:



Նրա կարծիքով, ՎՈՒԱՄ-ում Մոլդովայի անդամակցության յուրաքանչյուր նոր օր հետաձգում է մերձդնեստրյան կարգավորումը անորոշ ժամանակով: «Դեռ երեկ էր հարկավոր դուրս գալ ՎՈՒԱՄ-ից, իսկ ավելի լավ կլիներ ընդհանրապես չանդամակցել այդ չափազանց կասկածելի կազմակերպությանը, որը ոչինչ չի տալիս մեր երկրին, ներքին եւ արտաքին վնասներից բացի: Այսօր, երբ կասկածի տակ է դրվում ապագայում երկրի վերամիավորման բուն հնարավորությունը, անհրաժեշտ է որքան կարելի է արագ դադարեցնել Մոլդովայի ամոթալի անդամակցությունը ՎՈՒԱՄ-ին,-ընդգծել է Վլադիմիր Բուկարսկին, հաղորդում է 1news.az-ը:



Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը հայտարարել էր. «Եթե կազմակերպությունն արդյունավետ չէ, չկա նաեւ ձգտում դեպի նա: Եթե անդամակցությունը ՎՈՒԱՄ-ին խոչընդոտ դառնա երկրի միասնականության վերականգնման համար, Մոլդովան անկասկած դուրս կգա այդ կազմակերպությունից»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---