ՀՖՖ նախագահի պաշտոնի 3 թեկնածու կա՝ Խորեն Հովհաննիսյան, Արմեն Մելիքբեկյան, Թովմաս Գրիգորյան 6 դեկտեմբերի 2019 - 19:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 4 թեկնածու, կանոնադրության պահանջներին համապատասխանում են թեկնածուներից 3-ը՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիստ, 20-րդ դարիՀայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Լոռի» ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը: Այս մասին հայտնել է ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար Արթուր Ազարյանը՝ հավելելով, որ չի համապատասխանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի թեկնածու Արսեն Աղաջանյանի թեկնածությունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 34 անդամ կազմակերպություններից գործադիր կոմիտեի անդամության համար առաջադրվել է 27 թեկնածու, որպես ՀՖՖ կանոնադրության չափանիշներին համապատասխանող համարվել է 24-ը՝ 16 տեղի համար»,- հայտնել է Ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար Արթուր Ազարյանը: Ազարյանը նշել է, որ դեկտեմբերի 2 սահմանվել էր վերջնաժամկետ՝ գործկոմի անդամների կողմից ՀՖՖ նախագահի պաշտոնի թեկնածուների առաջադրման համար: ՀՖՖ նախագահը կընտրվի դեկտեմբերի 23-ին՝ նոր գործկոմի կողմից: Նոյեմբերի 21-ին ՀՖՖ գործկոմի նիստից հետո ՀՀՖ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: Արթուր Վանեցյանը հրաժարական էր տվել Իտալիայի հավաքականի հետ հանդիպումից հետո, երբ Հայաստանի ազգային թիմն իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը կրեց՝ 9:1: Վանեցյանը նշել էր, որ իր հրաժարականը քաղաքական ենթատեքստ չունի և ինքն իր վրա է վերցնում հավաքականի պարտության պատասխանատվությունը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |