Հայազգի Սթիվեն Զաիլյանը՝ «Ոսկե գլոբուսի» հավակնորդ![]() 10 դեկտեմբերի 2019 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ սցենարիստ Սթիվեն Զաիլյանն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակին «Իռլանդացին» ֆիլմի համար: 77-րդ ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների անունները հրապարակվել են դեկտեմբերի 9-ին: Զաիլյանից բացի, The Irishman-ի համար լավագույն ռեժիսուրա անվանակարգում առաջադրվել է Մարտին Սկորսեզեն, առաջադրվել են նաև դերակատարներ Ալ Պաչինոն և Ջո Պեշին: Զաիլյանը օսկարակիր սցենարիստ է: Նա «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» և BAFTA մրցանակի է արժանացել «Շինդլերի ցուցակը» ֆիլմի համար 1993-ին, ինչպես նաև առաջադրվել է «Օսկարի» «Նյու Յորքի ավազակախմբերը», «Արթնացածը» և «Գնդակը» ֆիլմերի համար: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |