Մահացել է Roxette խմբի մենակատար Մարի Ֆրեդրիկսոնը

Մահացել է Roxette խմբի մենակատար Մարի Ֆրեդրիկսոնը

PanARMENIAN.Net - Շվեդական Roxette փոփ-ռոք խմբի մենակատար Մարի Ֆրեդրիկսոնը մահացել է 61 տարեկանում: Այդ մասին հայտնել է նրա մենեջեր Մարի Դիմբերգը:

«Մեծ վշտով հայտնում ենք, որ մեր սիրված արտիստներից մեկը հեռացել է կյանքից: Մարի Ֆրիդրիկսոնը մահացել է դեկտեմբերի 9-ի առավոտյան տևական հիվանդությունից հետո»,-ասվում է Դիմբերգի հայտարարության մեջ, գրում է Lenta.ru-ն:

Roxette-ի մեկ այլ մասնակից Պեր Գեսլեն ցավակցություն է հայտնել: «Իմ ամբողջ սերը նրա և իր ընտանիքի հետ է: Կյանքը երբեք նախկինը չի լինի»,-ասել է նա:

2002-ին Ֆրեդրիկսոնի մոտ ախտորոշվել է ուղեղի քաղցկեղ: 2016-ին Roxette-ը հայտարարեց համերգային գործունեությունը դադարեցնելու մասին: Այն ժամանակ երգչուհին ասաց, որ բժիշկները խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ շրջագայություններից, քանի որ նա խնդիրներ ուներ հիշողության և տեղաշարժի հետ կապված:

Ֆրեդրիկոսնն ու Գեսլեն ստեղծել են Roxette-ը 1986-ին: 1989-ին The Look երգը համաշխարհային փառք բերեց խմբին: Իր պատմության ընթացքում շվեդական կոլեկտիվը 557 համերգ է տվել: Roxette-ի 4 երգ առաջին տեղն է գրավել Billboard-ի ամերիկյան չաթերում: Խումբը վաճառել է ալբոմների ավելի քան 75 մլն օրինակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---