Գրետա Թունբերգը՝ Time-ի «Տարվա մարդ»11 դեկտեմբերի 2019 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Պատանի շվեդ ակտիվիստուհի, կլիմայի պաշտպան Գրետա Թունբերգը «Տարվա մարդ» է ճանաչվել ամերիկյան Time ամսագրի կողմից: «Նա բոլորից շատ է բարձրաձայնել մոլորակի առջև ծառացած ամենամեծ խնդրի մասին՝ հանկարծակի հայտնվելով և գլխավորելով համաշխարհային շարժումը»,-ասել է ամսագրի գլխավոր խմբագիր Էդվարդ Ֆելսենտալը: «Տարվա մարդ» կոչմանը հավակնում էին նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ԿՀՎ գաղտնի իրազեկիչը, որի շնորհիվ մեկնարկել է Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթացը և Հոնկոնգում զանգվածային բողոքի ակցիաների մասնակցի հավաքական կերպարը: Ամսագիրն ամեն տարի ներկայացնում է տարվա ամենաազդեցիկ անձանց, խմբերին, շարժումը կամ գաղափարը: 2018-ին դա The Guardians-ն էր՝ մի խումբ լրագրողներ, որոնք հարձակումների էին ենթարկվում իրենց աշխատանքի համար: Նախորդ տարիներին հանդեսի Տարվա մարդկանց թվում եղել են նաև Ադլոֆ Հիտլերը, այաթոլլա Հոմեյնին և Իոսիֆ Ստալինը: Photo: Evgenia Arbugaeva for TIME Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |