ՀՀ-ն Վերին Լարսում մաքսային կցորդ կունենա12 դեկտեմբերի 2019 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետում ներկայացուցիչ կունենա: Նա Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի կարգավիճակ կունենա: Դա թույլ կտա առաջացող հարցերին օպերատիվ լուծում տալ կամ լուծման առաջարկներ ներկայացնել: Այդ մասին որոշման նախագիծը կառավարության նիստում ներկայացրել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Ըստ Անանյանի, լինելու է մեկ մաքսային կցորդ, որը ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակ կունենա: Կցորդին նշանակում ու ազատում է ՀՀ կառավարությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մաքսային կցորդի կարգավիճակը կնպաստի, որ ՀՀ կառավարության անդամները բոլոր հարցերով չզբաղվեն՝ հավելելով, որ այս ընթացքում Հայաստանը Վերին Լարսում մեծ ճգնաժամեր կամ անհաղթահարելի իրավիճակներ չի ունեցել: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |