ՀՊՏՀ նախկին ռեկտորը դատի է տվել ԿԳՄՍՆ-ին12 դեկտեմբերի 2019 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը դատի է տվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Հայրապետյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ամիսներ առաջ իր գիտական ատենախոսությունն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին հրամանը, ինչպես նաև այդ հանձնաժողովի եզրակացությունը, հաղորդում է Armtimes.com-ը: Ռեկտորի նախկին պաշտոնակատարի խոսքով՝ մեծ անարդարություն է տեղի ունեցել: Ամիսներ առաջ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեն հրապարակել էր Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ հանձնաժողովի կայացրած եզրակացությունը՝ նշելով, որ դրանում տեղ են գտել տարբեր աղբյուրներից և հեղինակներից փոխառված նյութեր՝ առանց համապատասխան հղումների։ «Առանց որևէ իրավական կարգավորման ստեղծվում է մի անհասկանալի հանձնաժողով, որտեղ ներառվում են մարդիկ, ովքեր շահերի ակնհայտ բախում ունեն, ընդհուպ՝ մինչև մարդ, ում ընտանիքի անդամը չէր հաղթահարել մրցույթը համալսարանում»,- ասել է ՀՊՏՀ նախկին ղեկավարը՝ հավելելով, որ հասկանալի չէ, թե ինչպիսի իրավական գործընթացով է կարգավորվել անդամների ընտրությունը, բայց այդ մարդիկ ակնհայտ բացասաբար էին տրամադրված իր նկատմամբ: Հայրապետյանը նշել է, որ այդ եզրակացությունն իր համբավի վրա ևս հետևանք է ունեցել, իսկ առաջացած խնդիրները նախկին համակարգի անորոշ ու ոչ հստակ, շատ դեպքերում բացակայող պահանջների հետևանք է: Ռեկտորի նախկին պաշտոնակատարը նշել է, որ գրագողության մասին խոսելն ընդունելի չէ, քանի որ առկա օրենսդրությամբ կարգավորված չէ «գրագողություն» հասկացությունը: Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար էր նշանակվել 2018 թ. դեկտեմբերի 28-ին և ամիսներ անց ազատման դիմում էր ներկայացրել՝ ատենախոսության շուրջ առաջացած աղմուկից հետո: Մինչ այդ նա հանդիպել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ և փոխադարձ համաձայնություն էր ձեռք բերվել, որ Հայրապետյանը կհեռանա պաշտոնից: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |