Ալեքսանյանների ընկերությունն ԱԱՀ գծով արտոնություն է ստացել12 դեկտեմբերի 2019 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ արտոնություններ է ստացել գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր հետ փոխկապակցված «Էյ Բի Սի Տեքստիլ» ընկերությունը: Կառավարության նիստին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ արտոնությունը վերաբերում է 10.6 մլրդ դրամի նոր խմբաքանակի ապրանքների ներկրման համար ԱԱՀ-ն հետաձգելուն: Ավելացված արժեքի հարկը կկազմի 2.1 մլրդ դրամ: Տիգրան Խաչատրյանը նշել է, որ կազմակերպությունը տեղեկացրել է, որ այս ընդլայնման ծրագրի շնորհիվ հաջորդ 3 տարվա ընթացքում կստեղծի 170 նոր աշխատատեղ՝ միջինը՝ 189,000 դրամ աշխատավարձով: «Էյ Բի Սի Տեքստիլ» ընկերությունը գործում է 2017 թվականից: Ընկերությունը սրբիչներ է արտադրում Արարատի մարզում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |