Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կախված է իր անցյալն ընդունելու թուրք հանրության պատրաստակամությունից17 նոյեմբերի 2008 - 17:05 AMT PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կախված է իր անցյալն ընդունելու թուրք հանրության պատրաստակամությունից: Երկկողմ հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան պետք է Հայաստանի հետ հարաբերություններին մոտենա ոչ թե ուժեղի ու թույլի, հաղթողի ու պարտվածի դիրքերից, այլ հավասարի դիրքերից: Ես դեռեւս չեմ տեսնում Թուրքիայի կողմից նման մոտեցման դրսեւորում»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ղարաբաղյան հակամարտության գծով փորձագետ Հրաչյա Արզումանյանը: Նրա խոսքերով, այսօր հայ հանրությունը պետք է պատրաստ լինի արտաքին մարտահրավերներին: «Հայաստանը պետք է համարժեք կերպով գնահատի աշխարհում տեղի ունեցող գործընթացները, հստակ ձեւակերպի եւ հավատարիմ մնա իր ազգային շահերին եւ ժամանակին արձագանքի գործնականում վայրկյանական փոփոխվող իրավիճակին»,-ընդգծել է Հրաչյա Արզումանյանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |