Օգոստոսյան դեպքերից հետո Վրաստանը դադարել է Եվրոպայի կողմից ընդունվել որպես հուսալի գործընկեր18 նոյեմբերի 2008 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը հերթական անգամ կանգնել է պատմական ընտրության առջեւ` կամ բարեկամություն անել Արեւմուտքի հետ ընդդեմ Ռուսաստանի, կամ էլ հավասար հարաբերություններ ունենալ հետխորհրդային տարածքի բոլոր երկրների հետ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է հատուկ հանձնարարությունների հարցով Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Նրա խոսքերով, օգոստոսյան դեպքերից հետո Վրաստանը ԵՄ եւ հատկապես Հին Եվրոպայի կողմից դադարել է ընդունվել որպես հուսալի գործընկեր: «Նոր Եվրոպան ի դեմս Բալթիայի, Լեհաստանի, Չեխիայի շարունակում է աջակցել Վրաստանին, բայց ես կարծում եմ, որ որոշիչ խոսքն, այնուամենայնիվ, պատկանում է «ծերուկներին»,- ասել է Կովալենկոն:Ռուս դիվանագետը նաեւ գտնում է, որ դեկտեմբերին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Վրաստանին դժվար թե կառաջարկեն Ալյանս մտնելու Ծրագիրը (MAP): «Օգոստոսից հետո Ալյանսի անդամ դառնալու Վրաստանի պարաստակամության հետ կապված ՆԱՏՕ-ի ոգեւորությունը զգալիորեն նվազել է: Ինձ թվում է, որ Վրաստանի հանդեպ Ալյանսի երկրները կբռնեն նույն դիրքը, ինչ Բուդապեշտում 2008թ. ապրիլին. մի օր Վրաստանն անպայման կդառնա Ալյանսի անդամ, բայց դրա համար ժամանակը դեռ չի եկել, երկիրը մեծ ճանապարհ ունի անցնելու»,- ընդգծել է Կովալենկոն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |