The Guardian. Հիլարի Քլինթոնը կարող է դառնալ ԱՄՆ պետքարտուղար

PanARMENIAN.Net - Հիլարի Քլինթոնը մտադրված է ընդունել ԱՄՆ ընտրված նախագահ Բարակ Օբամայի առաջարկը եւ դառնալ նրա վարչակազսմի պետական քարտուղար, հաղորդում է բրիտանական հեղինակավոր The Guardian թերթը: Ստացված տեղեկատվության համար հրատարակությունը ոչ մի աղբյուր չի վկայակոչում:



Քլինթոնն ունի բոլոր հնարավորությունները երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի դերը ստանձնելու գորոծում հաջողելու համար: Նյու-Յորք նահանգից սենատոր ընտրվելուց հետո նա ակտիվ կերպով զբաղվում էր միջազգային գործերով եւ պաշտպանության հարցերով: Սկզբնական շրջանում նախկին «առաջին տիկինը» աջակցում էր Իրաքի պատերազմին, բայց այժմ համաձայն է երկրից ամերիկյան զորքերը դուրս բերելու Օբամայի առաջարկությունների հետ:



Այս տարի Հիլարի Քլինթոնը պայքարում էր Բարակ Օբամայի հետ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնելու համար: Չնայած պարտությանը «փրայմերիզ» փուլում, Քլինթոնը հույս ունի բարձրագույն պետական պաշտոնի համար թեկնածություն դնել 2012թ.: Դրա հետ կապված նրա համար առանձնապես կարեւոր է այն հարցը, թե արդյո՞ք արժե անցնել Պետական դեպարտամենտում աշխատելուն, թե՞ շարունակել գործունեությունը Սենատում: Պաշտոնապես Հիլարի Քլինթոնը դեռեւս չի հաստատել, բայց եւ չի ժխտել իր գալիք նշանակման մասին տեղեկատվությունը: Միեւնույն ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հայտնել է, որ վստահ է, որ իր կինը կարող է «մեծ պետքարտուղար» դառնալ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---