Երևան-Անապա ավիաուղղություն է բացվել

Երևան-Անապա ավիաուղղություն է բացվել

PanARMENIAN.Net - Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ Երևան-Անապա ավիաուղղություն է բացվել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Նշվում է, որ այդ ուղղությամբ թռիչքները կանցկացվեն շաբաթական երկու անգամ՝ ամեն երկուշաբթի և հինգշաբթի օրերին, թռիչքներն իրականացնում է Armenia Airways-ը։

Դեսպանությունը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 12-ին Անապայում դիմավորել են Երևանից ժամանած առաջին ինքնաթիռը։

Անապայի միջազգային օդանավակայանում 2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին զբոսաշրջիկների հոսքը կազմել է 1.5 մլն մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---