«Ոսկե դուբլ». 2020-ի ամռանը կմեկնարկեն լեգենեդար «Արարատ»-73-ի մասին ֆիլմի նկարահանումները

«Ոսկե դուբլ». 2020-ի ամռանը կմեկնարկեն լեգենեդար «Արարատ»-73-ի մասին ֆիլմի նկարահանումները

PanARMENIAN.Net - 2019-ի ամռանը AP Cinema կինոընկերությունը սկսել է «Ոսկե դուբլ» աշխատանքային անվանումով մեծ կինոնախագծի իրականացումը։ Դա լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ է, նվիրված լեգենդար «Արարատ» ֆուտբոլային թիմին, որը 1973-ին դրամատիկ պայքարում նավճեց ԽՍՀՄ չեմպիոնի ոսկե մեդալն ու ԽՍՀՄ Գավաթը։

ԽՍՀՄ գավաթի վերջին հանդիպումը, որը կայացել է 1973-ի հոկտեմբերի 10-ին «Լուժնիկի» մարզադաշտում, հիշարժան է իր անհավանական ընթացքով և համարվում է խորհրդային ֆուտբոլի ամենադրամատիկ եզրափակիչներից մեկը։ «Արարատի» սպորտային հաղթանակը մեծ արձագանք ստացավ և դարձավ խորհրդային սպորտի վառ էջերից մեկը՝ առաջին անգամ հայաստանյան թիմը բարձրացավ պատվո պատվանդանի առաջին աստիճանին՝ կարողանալով հաղթել այն տարիների անվիճելի առաջատար Կիևի «Դինամոյին»։

Իրական իրադարձությունների վրա հիմնված ֆիլմը թույլ կտա հանդիսատեսին ընկղմվել 1970-ականների մթնոլորտի մեջ, հետևել անզիջում ֆուտբոլային պայքարի վայրիվերումներին, ծանոթանալ խորհրդային սպորտի ստվերային կողմին, դրամատիկ պահեր ապրել հերոսների՝ ֆուտբոլային կուռքեր Նիկիտա Սիմոնյանի, Արկադի Անդրեասյանի, Լևոն Իշտոյանի և մյուսների հետ։

Սա պատմություն է այն մասին, թե ինչպես կարող են մարզական խառնվածքը, իրական վարպետությունն ու թիմային ոգին հաղթել հզոր կուսակցական և վարչական համակարգին, որն անսահմանափակ ռեսուրսներ ունի։ Արդեն սկզբնական փուլում «Ոսկե դուբլ» նախագիծը մեծ հանրային արձագանք ստացավ, քանի որ անդրադառնում է մի թեմայի, որի հետ վառ, անմոռանալի հույզեր են կապված, ինչպես նաև հիշողություններ մի տոնի մասին, որը երկրպագուներին նվիրեց «Արարատ» թիմը։

Այդ իրադարձությունների անմիջական մասնակիցները՝ ֆուտբոլիստները, մարզիչները և երկրպագուները, դարձան նախագծի խորհրդատուները՝ ակտիվորեն նպաստելով դրա իրականացմանը։

Կինոյի ոլորտի պրոֆեսիոնալները տարբեր երկրներից, որոնք մասշտաբային սպորտային դրամաների («Շարժում դեպի վեր», «Լեգենդ թիվ 17» և այլ) ստեղծման փորձ ունեն, արդեն արձագանքել են մասնակցության հրավերին և սկսել են աշխատանքը նախագծի վրա։ Մասնագետները գրում են սցենարը, 2020-ի գարնանը դերասանների քասթինգ է նախատեսված ՌԴ-ում, Հայաստանում և Ուկրաինայում, իսկ 2020-ի ամռանը կսկսվեն նկարահանումները։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---