ԱԱԾ-ում քննարկել են ՀՀ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացումը

ԱԱԾ-ում քննարկել են ՀՀ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացումը

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենին առընթեր խորհրդի նիստում քննարկել են ՀՀ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացումը:

Նիստը վարել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված են եղել նաև ժամանակակից մարտահրավերներին հակազդելուն վերաբերող հարցեր:

Ամփոփելով նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ զեկուցումների և քննարկումների արդյունքները՝ Էդուարդ Մարտիրոսյանի կողմից դեպարտամենտների ղեկավարներին տրվել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:

Նիստին ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները և դեպարտամենտների ղեկավարները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---