2020-ին Երևանի քաղաքապետարանը կսկսի սոցբնակարաններ կառուցել16 դեկտեմբերի 2019 - 11:46 AMT PanARMENIAN.Net - 2020-ին Երևանի քաղաքապետարանը կսկսի սոցիալական բնակարանների շինարարություն: Այդ մասին հայտարարել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը «Ազատության» եթերում։ «Նախատեսվում է 2019-ին տնտեսված միջոցների հաշվին կառուցել 16-18 հարկանի շենք, որտեղ կտեղափոխվեն 4-րդ կարգի հինգ հարկանի 2-3 շենքի բնակիչներ: Այդ շենքերը կհանվեն շահագործումից, կտրամադրվեն ներդրումային ծրագրերով կառուցապատողներին, դրանց փոխարեն կկառուցվեն բարձրահարկեր, որտեղից քաղաքապետարանը կստանա այդ հինգ հարկանիների բնակֆոնդը»,-ասել է նա: Փոխքաղաքապետը հավելել է, որ այսպիսի պրոգրեսիվ աճով կփորձեն առաջիկա տարիներին սպառել 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրը Երևանում, գրել է իր էջում Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ պիլոտային 20 և հաջորդ տարվա100 վերելակի փոխարինման մասին: 4-րդ աստիճանի վթարայնության շենքերում ապրող բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու սոցիալական կարևոր նշանակություն ունեցող ծրագիրը մեկնարկել է 2013-ին՝2 բազմաբնակարան շենք է հանձնվել շահագործման:2016-ին նոր բնակարաններով են ապահովվել մայրաքաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեի 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչները: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին |