ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հնարավորության մասին խոսելը դեռեւս վաղ է18 նոյեմբերի 2008 - 16:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նոր 111-րդ Կոնգրեսը իր առաջին նիստը կանցկացնի հունվարի 3-ին: Մինչ այդ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հնարավորության մասին խոսելը դեռեւս վաղաժամ է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Նրա խոսքերով, այն բանաձեւերը, որոնք չէին ընդունվել 110-րդ Կոնգրեսի կողմից, մասնավորապես, 106-րդը, պետք է ներմուծվեն նոր օրակարգի մեջ: «Փաստորեն ամեն ինչ նորից է սկսվում. կոնգրեսականը ներմուծում է բանաձեւի նախագիծը, այն համար է ստանում եւ այդպես շարունակ: Եւ հուսով եմ, որ 2009թ. ավարտին Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձեւը ԱՄՆ Կոնգրես կներմուծվի քվեարկության համար»,- ասել է Վարդանյանը:Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 106-րդ բանաձեւը ԱՄՆ 110-րդ Կոնգրեսի օրակարգ է ներմուծվել կոնգրեսական Ադամ Շիֆֆի կողմից 2007թ. հունվարի 30-ին: 2007թ. հոկտեմբերին բանաձեւը արժանացավ արտաքին հարաբերությունների գծով Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի հավանությանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |