Երեւանում տեղի է ունեցել «Տնտեսական զարգացում Հայաստան 2007» AEPLAC-ի ամենամյա զեկույցի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում տեղի է ունեցել «Տնտեսական զարգացում Հայաստան 2007» Տնտեսական եւ իրվական հարցերի հայ-եվրոպական խորհրդատվական կենտրոնի` AEPLAC-ի ամենամյա զեկույցի շնորհանդեսը: Ինչպես նախկինում, այս տարվա զեկույցում ներկայացվել է հանրապետության մակրոտնտեսության զարգացման մանրակրկիտ վերլուծությունը: «Հասկանալի է, որ AEPLAC-ի զեկույցն ավանդական բնույթ է կրում, այն թույլ է տալիս կողքից հետեւել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Մենք երախտապարտ ենք AEPLAC-ին տեխնիկական աջակցության համար»,-հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:



«Տնտեսական զարգացում Հայաստան 2007» զեկույցում ներկայացված է տնտեսության տարբեր ոլորտներում գրանցված առաջընթացը: Զեկույցը պարունակում է նաեւ հայկական տնտեսության ցուցանիշները, որոնք ներկայացված են աշխարհի մյուս երկրների ցուցանիշների համեմատությամբ:



«AEPLAC-ի զեկույցը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար: Մեզ համար հաճելի եւ հետաքրքիր էր աշխատել AEPLAC-ի թիմի հետ»,-նշել է Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը:



Ըստ AEPLAC-ի զեկույցում ներկայացված տվյալների, 2007թ. Հայաստանում գրանցվել է ՀՆԱ 13 տոկոսանոց աճ, այդ ցուցանիշով Հայաստանը աշխարհի 181 երկրների թվում զբաղեցնում է 6-րդ տեղը:
 Ուշագրավ
Առնվազն 10 մարդ է տուժել, Յասուջ և Սիսեհթ քաղաքներում կան ավերածություններ
Վրաստանի տարածքի մի մասը օտար պետության փոխանցելու մասով 2 մեղադրյալ ու 100 հարցաքննված կա
2019-ի համեմատ զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով