Փաշինյան. Ներդրողներն արդեն կարող են օգտվել աջակցության կենտրոնի «Մեկ պատուհանից» (վիդեո)

Փաշինյան. Ներդրողներն արդեն կարող են օգտվել աջակցության կենտրոնի «Մեկ պատուհանից»

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ այսուհետ Հայաստանում ներդրումներ իրականացնելը դառնում է ավելի դյուրին: Այսուհետ տեղացի և օտարերկրյա գործարարները կարող են օգտվել ներդրողների աջակցության կենտրոնի «Մեկ պատուհան» համակարգից:

«Այն հավանական ներդրողներին տրամադրում է տեղեկատվություն՝ սկսած տվյալ ոլորտի հնարավորություններից և պայմաններից մինչև ծրագրի ընթացքում առաջացած խնդիրներին օպերատիվ արձագանքում»,-ասվում է գրառման մեջ:

Մանրամասները ներկայացված են տեսանյութում:

2020 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում 2019-ին օտարերկրյա ներդրումները կազմել են $456 մլն: Վարչապետի խոսքով՝ վարկանիշային հեղինակավոր աղյուսակներում Հայաստանի ցուցանիշների բարձրացումը կնպաստի օտարերկրյա ներդրումների աճին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---