Արտակ Բուդաղյանը` ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար

Արտակ Բուդաղյանը` ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար

PanARMENIAN.Net - Հայաստանի զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել գնդապետ Արտակ Բուդաղյանը։

Այս մասին հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Արտակ Բուդաղյանին նշանակել 4-րդ բանակային կորպուսի հրամանատար»,-ասված է հրամանագրում:

2013 թվականին Բուդաղյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղ ունեցած հրաձգության տուժածներից մեկն էր։ Այդ միջադեպից հետո Բուդաղյանը հրազենային ծանր վիրավորումով տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ։ Նրա եղբայրը` Գորիսի քաղաքապետի պաշտոնի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, այդ նույն միջադեպի ժամանակ մահացել էր։Սպանության դեպքից 5 օր անց կառավարության որոշմամբ Սուրիկ Խաչատրյանն ազատվեց մարզպետի պաշտոնից:

Միջադեպից հետո Խաչատրյանի որդին ու օգնականը 3 ամիս կալանքի տակ մնալուց հետո ազատ արձակվեցին:Դեպքից շուրջ մեկ տարի անց Խաչատրյանը վերանշանակվեց մարզպետի պաշտոնում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---