Այս անգամ Բաքուն դժգոհ է Բեռնար Ֆասյեի խոսքերից19 նոյեմբերի 2008 - 16:10 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեի արտահայտությունները բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության վերաբերյալ «լիովին հակասում են վերջերս ստորագրված Մոսկովյան հռչակագրին»: Այդ մասին, մեկնաբանելով Բեռնար Ֆասյեի խոսքերը բանակցային գործընթացի մեջ Լեռնային Ղարաբաղի ներգրավման անհրաժեշտության մասին, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հազար Իբրահիմը: Նրա խոսքերով, «զարմանալի է, որ համանախագահ երկրներից մեկի ներկայացուցիչը հակասում է մյուս համանախագահ հանդիսացող պետության ղեկավարի ստորագրությանը»:Մյուս կողմից, Հազար Իբրահիմի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին Բ.Ֆասյեի խոսքերը «բացարձակապես սխալ են», քանի որ կան Լեռնային Ղարաբաղի բնակիչներ, որոնք հայկական եւ «ադրբեջանական» համայնքն են հանդիսանում, հաղորդում է Day.az-ը: Այս շաբաթվա ընթացքում` ավելի վաղ, գտնվելով Հայաստանի մայրաքաղաքում, Բեռնար Ֆասյեն հայտնել էր, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները շատ լավ տեղեկացված են հակամարտության կարգավորման առնչությամբ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների դիրքորոշման մասին: «Մենք շատ հաճախ ենք լինում Ստեփանակերտում եւ ասել, որ Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում գործընթացին, ճիշտ չէ: Տվյալ փուլում ես կասեի, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ներգրավված է բանակցային գործընթացի մեջ»,- ընդգծել է Ֆասյեն: Ֆրանսիացի դիվանագետը համոզված է, որ վաղ, թե ուշ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները նստելու են բանակցությունների սեղանի շուրջ: «Ես մեկ անգամ չէ, որ դա ասել եմ եւ այժմ կրկնում եմ»,- նկատել է Բեռնար Ֆասյեն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք Նշվում է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին Ըստ Նազարյանի, Փաշինյանն ասել է, որ սահմանապահները կագնեն, «կարող ա մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի» |