Ակնաբուժականի ղեկավարից խոշոր գումար շորթած 2 անձի մեղադրանք է առաջադրվել![]() 20 դեկտեմբերի 2019 - 16:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերի շորթման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019-ի հունիսի 18-ին Արարատի մարզի 64-ամյա բնակիչը ծանոթի՝ 51-ամյա Երևանի բնակչի հետ նախնական համաձայնությամբ, ակնաբուժական կլինիկայի ղեկավարին սպառնացել են հրապարակել և իրավապահ մարմիններին հանձնել նրան արատավորող և օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ, որից հետո վերջինիցս պահանջել են խոշոր չափերով՝ 716.570 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար գումար, սակայն ստանալով շորթված գումարը, բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 61-ամյա Արարատի մարզի և 51-ամյա Երևան քաղաքի բնակիչներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1 կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |