Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության21 դեկտեմբերի 2019 - 10:09 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը հանձնարարել է դեկտեմբերի 21-ից անցնել ուժեղացված ծառայության՝ նախատոնական ու տոնական օրերին քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ Ոստիկանության պետի պաշտոնակատարը նշել է, որ արտաքին ծառայություն իրականացնող ոստիկաններին կմիանան նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողներ և համատեղ պետք է արվի ամեն ինչ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնականությունն ապահովելու համար։ Անչափահասների գործերով ծառայողներին հանձնարարվել է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ երեխաներին հակահասարակական արարքներից զերծ պահելու համար՝ պարզաբանելով անչափահասների կողմից տարբեր տեսակի հրագործական իրերի կիրառման վտանգավորությունը, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։ Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվել է անհանդուրժող լինել ու ներողամտություն չցուցաբերել օրինախախտ վարորդների նկատմամբ։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել Նրանք կունենան հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով ՊՆ–ում քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա, նաև ԵՄ հետ գործակցությանն առնչվող հարցեր Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին Evocabank-ը` Career City Fest 2K24-ին Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր են ստացել գրքեր ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին |